Ֆրանսիական Air France ավիափոխադրողը Bilum պայուսակներ արտադրող ընկերության հետ համատեղ թողարկել է աքսեսուարների հավաքածու, որոնք պատրաստված են ձեռքով հին ավիանստատեղերից։
Սահմանափակ հավաքածուն ներառում է պայուսակներ, դիմահարդարման պարագաների պայուսակներ և նեսեսսերի, որոնք պատրաստված են Air France -ի ֆիրմային գույնով նստատեղերի պաստառներից և կաշվե գլխամասերից։
Պայուսակների համար բռնակ են դարձել իրենց կյանքն ապրած անվտանգության գոտիները։ Հավաքածուում ներառված անձնագրի շապիկներն ու դրամապանակները պատրաստվել են վառ դեղին փրկարարական ժիլետներից, որոնք պահվում են ուղևորների նստատեղերի տակ։ Բոլոր նյութերը մանրակրկտորեն լվացվել են՝ նախքան արտադրության մեջ մտնելը։ Ապրանքների արժեքը 23-ից 35 եվրո է։