Նախորդ տարի սնանկ ճանաչված «Air Armenia» («Էյր Արմենիա») ավիաընկերությունը շուտով կարող է վերադառնալ շուկա և վերսկսել ավիափոխադրումների ծառայությունները: Երևանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հաստատել է «Էյր Արմենիա» ավիաընկերության առողջացման ծրագիրը:
«Պարտատերերի ժողովի ժամանակ մեր ներկայացրած ծրագիրը հավանության է արժանացել, ապա եւ հաստատվել է դատարանի կողմից: Կարծում եմ՝ ամռանն արդեն շուկա կվերադառնանք»,- News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Air Armenia» ավիաընկերության մամուլի խոսնակ Սիրակ Համբարձումյանը:
Նրա խոսքով՝ ընկերությունն առաջին հերթին պետք է սերտիֆիկատների ժամկետը երկարացնի, ապա վերականգնի կոդերը:
«Բիզնես ծրագրերում փոփոխություն է լինելու, քանի որ մեկ այլ հայկական ավիաընկերություն էլ է հայտնվել շուկայում»,- ասաց Սիրակ Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 12-ին հայկական ավիաընկերությունը հայտարարել էր, որ իր բալանս է մուտք արվել 68 մլն դոլարի արժեթուղթ: Սակայն նոյեմբերի 2-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սնանկ էր ճանաչել «Էյր Արմենիային»:
Աղբյուրը` Ավիատոմսեր | online – news
✈ Որոնեք էժան ավիատոմսեր այստեղ »