Իտալական լեռնային Բորմիդա գյուղի իշխանությունները երկուհազարական եվրո են առաջարկել բոլոր նրանց, ովքեր կտեղափոխվեն մշտական բնակության իրենց բնակավայր։ Ինչպես հայտնում է Thrillist-ը՝ այս բնակավայր տեղափոխվողները պետք է բնակվեն ծովի մակերևույթից 420 մետր բարձրության վրա Լագուրիա շրջանի հյուսիս-արևմուտքում։
Գյուղ տեղափոխվելու հորդորով հանդես է եկել գյուղապետ Դանիելե Գալյանոն (Daniele Galliano)։ Այդ կերպ նա մտադիր է կանխել երիտասարդության զանգվածային արտահոսքը դեպի քաղաքներ։ Այժմ Բորմիդայում բնակվում է ընդամենը 394 բնակիչ։
Ընդ որում, այստեղ տուն կարելի է վարձակալել ամսեկան ընդամենը 50-120 եվրոյով։
Տեղական չորս ռեստորաններից մեկի մենեջեր Ջուզեֆֆե Օդդոնեն (Giuseppe Oddone) նշել է, որ բնակավայրը չի կարող հպարտանալ հատուկ տեսարժան վայրերով։ «Կյանքն այստեղ պարզ է և բնական։ Մենք ունեն անտառներ, այծեր, եկեղեցի և լավ սնունդ։ Կյանքն այստեղ, անկասկած, սթրեսներից հեռու է»,—նշել է նա։