Instagram-ում կթույլատրվի տեղադրել միայն «պարկեշտ լուսանկարներ». հայտնիները դեմ են դրան

Instagram ֆոտոծառայության գործադիր տնօրեն Քևին Սիստրոմը բացատրում է մերկ լուսանկարները հրապարակելու արգելքի պատճառները: «Անհրաժեշտ է ձևավորել որոշ ընդհանուր կանոններ, որպեսզի ռեսուրսից կարողանան օգտվել բոլորը՝ և մեծահասակները, և երիտասարդները: Մեզ համար կարևոր է, որպեսզի Instagram-ը անվտանգ տեղ լինի բոլորի համար՝ անկախ նրանից դուք հայտնի եք, թե ոչ:

The daughter of Bruce Willis attacked Instagram bare chest

Մենք պետք է վստահ լինենք, որ և մեծահասակները, և դեռահասները ունեն հավասար հասանելիություն դեպի լուսանկարները, հետևաբար՝ բովանդակությունը պետք է համապատասխանի բոլոր  խմբերին»,-նշել է նա: Ընկերության կողմից այս որոշումը ընդունելուց հետո բազմաթիվ օգտատերեր հայտնել են իրենց դժգոհությունը: Նրանք սկսել են հաճախակի նկարել արգելված լուսանկարներ և տեղադրել դրանք  Twitter սոցիալական ցանցում:

Instagram

Օրինակ, Բրյուս Ուիլիսի դուստր Սկաուտը ցուցադրել է իր անհամաձայնությունը ֆոտոծառայության նոր կանոններին: Ի նշան բողոքի՝ նա թոփլես շրջել է Նյու Յուրքում, որից հետո տեղադրել է ֆոտոզեկույցը համացանցում: Իր հերթին երգչուհի Ռիհաննան փակել է իր էջը, որտեղ տեղադրված է եղել մի քանի բաց  լուսանկարներ: Նշենք, որ նա ուներ 13 միլիոն բաժանորդ: Քևին Սիստրոմը  խոստովանում է, որ նոր կանոնները օգտատերերին առաջարկելը շատ դժվար է, բայց այդ միջոցները ձեռնարկելը անհրաժեշտ է:

You might also like