Չեխիայի մայրաքաղաքի հասարակական վայրերում ժամը 22:00-ից հետո արգելվում է աղմկել, բայց այս մասին հաճախ են մոռանում տեղաբնակները և զբոսաշրջիկները: Պրահայի քաղաքապետարանը որոշել է վերականգնել կարգուկանոնը այս ոլորտում, և այժմ քաղաքային լուսասյուների վրա տեղադրվում են համապատասխան տեղեկատվությունը պարունակով ցուցանակներ: Պրահայի քաղաքապետարանում բացատրում են, որ այս սոցիալական գովազդային արշավը ժամանակավոր միջոց է: Գլխավոր նպատակն է նախապես՝ մինչև զբոսաշրջային սեզոնի սկսվելը, վարձակալել հնարավորինս շատ լուսասյուներ, որպեսզի հետագայում դրանց վրա տեղադրվի գործնական տեղեկատվություն զբոսաշրջիկների համար: Այն կներառի քաղաքի այցելուների համար բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունները՝ դեսպանատների, հիվանդանոցների, ոստիկանական բաժանմունքների հասցեները և նույնիսկ գրպանահատների «հավաքատեղիները»: Ներկայումս Դլոուհա (Dlouha) և Կոզի (Kozi) փողոցներում վարձակալվել են արդեն տասը գովազդային վահանակ: