Ավիացիան դժվար կլինի անվանել էկոլոգիական արդյունաբերություն՝ հաշվի առնելով արտանետումները և թափոնների անհավանական քանակությունը, սկսած՝ չկերած սնունդից, մինչև՝ անգոծունակ ինքնաթիռները: Ամերիկյան Southwest Airlines ավիաընկերությունը առաջիններից մեկն է որոշել ուշադրություն հրավիրել շրջակա միջավայրի խնդիրներին: Որոշվել է սկսել հին ինքնաթիռների նստատեղերի կաշվե պաստառների մշակումից:
«Ավիապարկը թարմացնելիս մենք որոշեցինք դեն չնետել հին ինքնաթիռների նստատեղերը և գտանք դրանց ճիշտ օգտագործման տարբերակ»,-նշել է ընկերության զարգացման գծով ավագ մենեջեր Marilee McInnis-ը: Southwest Airlines-ի փոխնախագահ Bill Tiffany-ի խորհրդով, ով մեծացել է Քենիայում, թափոններից սկսել են արտադրել ֆուտբոլային գնդակներ և ուղարկել դրանք Աֆրիկայի երեխաներին: Որոշվել է գնդակները նվիրել Քենիայի բարեգարծական կազմակերպությանը, որը զբաղվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարով:
«Ցավոք, ավիաընկերությունների համար ավելի մատչելի և հեշտ է դեն նետել կամ այրել ոչ պետքական նյութերը: Մենք կոչ ենք անում նրանց ուշադիր վերաբերվել շրջակա միջավայրին և զբաղվել բարեգործությամբ», – ասում է McInnis-ը: Ընդ որում, Southwest Airlines-ը չի պատրաստվում սահմանափակվել միայն նստատեղերով և խորհրդակցում է փորձագետների հետ, որպեսզի պարզի, թե էլ որ նյութերը կարող են վերամշակվել: