Հունիսի 7-ին ռուսական «Аэрофлот» ավիաընկերությունը կիրականացնի անվճար թռիչք Եվրո-2012-ի ֆուտբոլասերների համար Մոսկվայից դեպի Վարշավա: Այսպիսի հնարավորությունը հայտնվել է այն բանից հետո, երբ «Аэрофлот»-ն ու Ռուսաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան (РФС) ստորագրեցին համաձայնագիր:
Նմանատիպ թռիչք կիրականացվի նաև հակառակ ուղղությամբ հունիսի 17-ին: Բացի այդ ԵՎրո-2012-ի անցկացման օրերին կկազմակերպվեն հավելյալ թռիչքներ բյուջետային գներով:
Ավելին, այսպիսի թռիչքները կիրականացվեմ ոչ միայն Լեհաստանի, այլև Ուկրաինայի ուղղությամբ, որտեղ նույնպես տեղի են ունենալու Եվրո-2012-ի ֆուտբոլային հանդիպումներ:
Ավիափոխադրումները կիրականացվեն հարմարավետ Airbus А320 օդանավերով:
Բացի այդ, այսպիսի թռիչքներ հնարավոր է, որ իրականացվեն նաև Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի ժամանակ:
Ավիատոմսեր` բոլոր ուղղություններով – Ավիատոմսերի ամրագրում, վաճառք