Գովազդը արգելվել է ավիաընկերության աշխատակցուհիների մի շարք բողոքներից հետո: Գովազդի ստանդարտների գերատեսչությունը հայտարարել է, որ անցած նոյեմբերին թողարկված ներքնազգեստով ուղեկցորդուհիներով և «Թեժ գներ, թեժ անձնակազմ» կարգախոսով գովազդային արշավը նսեմացնում է կանանց արժանապատվությունը:
«Հայտարարությունը կրում էր նվաստացուցիչ բնույթ, և ես օնլայն հայտ ներկայացրեցի, որն հավաքեց հազարավոր ստորագրություններ: Տասնյոթ բողոք-դիմում էլ ներկայացրել է Գովազդի ստանդարտների գերատեսչությունը», – հայտարարել է ավիաընկերության աշխատակցուհիներից մեկը:
Ryanair-ում պնդում են, որ նկարները չունեն սեքսուալ բնույթ, քանի որ անձնակազմը ինքնակամ է որոշում կայացրել դրանց ստեղծման համար: Այնուամենայնիվ, այս փաստարկները գերատեսչությունը չի ընդունել. այս մասին հայտնում է Daily Mail-ը: Ryanair-ը Եվրոպայի խոշորագույն բյուջետային ավիաընկերություններից մեկն է, որի շտաբ-գրասենյակը գտնվում է Դուբլինում:
Ընկերությունը առաջին անգամ չէ, որ հայտնվում է նման սկանդալի կենտրոնում: Ինչպես արդեն մենք հայտնել ենք` նմանատիպ սկանդալ վերջերս եղել է նաև Շվեդիայում: 2012 թվականի «Ryanair-ի աշխատակազմի բարեգործական օրացույցի» թողարկումից մեկ ամիս անց արդեն Շվեդիայի գովազդի վերահսկողության գրասենյակը ստացել է 33 բողոք: