Ակտիվ ճանապարհորդները խուսափում են ինտիմ հարաբերություններից (18+)

Գիտնականները կապ են սահմանել տուրիզմի և սեռական կյանքի միջև։ Համաձայն հետազոտությունների՝ վառ, գրավիչ ճանապարհորդությունները ազդում են մարդու ֆիզիկական վիճակի վրա, ընդ որում՝ առաջին հերթին ինտիմ տեսակետից։ Տնակյացները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հակառակ սեռի հանդեպ ավելի շատ, քան նրանք, ովքեր իրենց ազատ ժամանակը նվիրում են տուրիզմին։ Գիտնականները պարզել են, որ ավելի մեծ ազդեցության ենթարկվում են տղամարդիկ, բայց, թեկուզ և ավելի քիչ չափով, այն անդրադառնում է նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչների վրա։

Tourism

Սեքսապաթոլոգները հաստատում են գործընկերների խոսքերը՝ նշելով, որ ճանապարհորդության ընթացքում լիբիդոյի վրա էական ազդեցություն են թողնում հոգնեցուցիչ  տեղաշարժերը, երկար թռիչքները,  անվերջանալի զբոսանքները և շատ տպավորությունները։ Այն այս պարագայում  հավասար է պարապմունքներին և սպորտին, որոնք, ինչպես հայտնի է, նվազեցնում են սեռական ցանկությունը։ Այն դեպքում, որ հանգիստը ծովում, ընդհակառակը, խթանում է սեռական հարաբերությունները։

Tourism

You might also like