Պարագվայի Ամամբայ շրջանում հոկտեմբերի 12-ին տեղի կունենա Chakurrai Ecoturismo նոր տուրիստական համալիրի պաշտոնական բացումը: Ակտիվ հանգստի սիրահարներին այստեղ առաջարկում են արագընթաց վայրէջք պարանով զառիթափ և ուղղահայաց պատերով, պարանով ատրակցիոններ ծառերի միջև, ինչպես նաև՝ հետիոտնային տուրիզմ:
Առաջին այցելուներին Chakurrai-ին ընդունել է դեռևս այս տարվա ամռանը, բայց հիմա ամեն շաբաթ այստեղ գալիս են 70 մարդուց ոչ ավել. հայտնում է BuenoLatina.ru-ն: Այգում դեռևս աշխատանքներ են տարվում, մասնավորապես՝ հիմա ավարտվում է լողավազանի և խորովածի պատրաստման գոտու շինարարությունը: Պաշտոնական բացումից հետո սպասվում է, որ այցելուների քանակը շաբաթական կհասնի 300 -ի: Ամամբայ (Amambay) շրջանը գտնվում է երկրի արևելքում և սահմանակից է Բրազիլիային: Chakurrai Ecoturismo գտնվում է շրջանի մայրաքաղաքից՝ Պեդրո Խուան Կաբալերոյից (Pedro Juan Caballero) 15 կմ հեռավորության վրա: