Ակրոպոլիսը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Թաջ Մահալից հետո, որը գլխավորել է տեսարժան վայրերի ցանկը, որտեղ, ըստ CNN-ի, պարտադիր պետք է այցելել:
1. Թաջ Մահալ, Հնդկաստան: Երեք միլիոն զբոսաշրջիկ ամեն տարի այցելում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության այս հուշարձանը:
2. Ակրոպոլիս, Աթենք: Այստեղ դուք չեք գտնի հին փիլիսոփաների, բայց այցելությունը Ակրոպոլիս անմոռանալի տպավորություններ կպարգևի ձեզ, երբ շփվեք իրական հնությանը:
3. Լոնդոնի մետրոն: Եթե դուք փնտրում եք արկածներ, կարող եք ուղևորություն կատարել 270 տարբեր ուղղություններով 24 ժամվա ընթացքում:
4. Khao San Road Բանգկոկում: Կատարյալ վայր է ամբոխի մեջ մոլորվելու համար…
5. Սակրե Կեր Մոնմարտրում: Տեսարժան վայր, որը պետք է տեսնել Փարիզ այցելության ժամանակ:
6. Սթոունհենջ Մեծ Բրիտանիայում: Տպավորում է ոչ միայն իր «կախված քարերով», այլև՝ գեղեցիկ բնական լանդշաֆտով:
7. «Հիսուս Քրիստոսի» արձանը Ռիո դե Ժանեյրոյում: Հրաշալի տեսարան, որը պետք է լուսանկարել, ցանկալի է՝ ուղղաթիռից:
8. Մեծ Կանյոն Արիզոնայում: Ցանկալի է այցելել գարնանը, քանի որ ամռան տապը այստեղ անտանելի է: