Ըստ կանխատեսումների՝ 2025 թվականին զբոսաշրջիկների մեծ մասը կհանգստանա Ասիայում
Ցանկի 25 քաղաքներից 24-ը գտնվում են Ասիայում։
Ճանապարհորդական կայքը վերլուծել է տուրիստական միտումներն ու պարզել, թե աշխարհի որ քաղաքները կգրավեն զբոսաշրջիկներին առաջիկա յոթ տարում․ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Lonely Planet-ին։
Ըստ կանխատեսումների՝ ամենամեծ շարժը կնկատվի Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում, որտեղ 2017 թվականի այցելել է շուրջ 3,6 միլիոն զբոսաշրջիկ։ Ակնկալվում է, որ 2025 թվականին այդ թիվը կկրկնապատկվի։ Նաև, մասնագետների կարծիքով, կմեծանա ինդոնեզիական կղզիների գրավչությունը, առաջին հերթին՝ Բալիի (այն ցանկի երկրորդ հորիզոնականում է):
Ընդհանուր առմամբ, արագ զարգացող զբոսաշրջային 25 ուղղություններից 24-ը գտնվում են Ասիայում, որոնցից մեծ մասն էլ՝ Հնդկաստանում։ Կանխատեսումների համաձայն՝ 2025 թվականին ճանապարհորդները առավելապես կմեկնեն Ջայպուր (երրորդ հորիզոնական), Չեննաի, Ագրա ևԴելլի (վեցերորդ, յոթերորդ և իններորդ տեղերը՝ համապատասխանաբար)։
Միակ վայրը, որը Ասիայում չէ, որտեղ սպասվում է զբոսաշրջային հոսքի մեծացում, եգիպտական Կահիրեն է, որը հայտնվել է ցանկի չորրորդ հորիզոնականը։ Իսկ հնգյակը եզրափակում է Հոշիմինը (Վիետնամ)։ Տանսյակում են հայտնվել նաև Պղուկետը (Թայլանդ) և Սիեմ Ռիպը (Կամբոջա)։