Դուբայում կարելի է զբոսնել զբոսաշրջային տրամվայով

Հատուկ զբոսաշրջիկների համար նախատեսված The Dubai Trolley տրամվայը, որը կդառնա առաջինը իր տեսակի մեջ ամբողջ տարածաշրջանում,  սկսել է գործել երեքշաբթի օրը Դուբայ քաղաքում փորձնական ռեժիմով։

Նոր տրամվայը կշրջի միայն Downtown Dubai թաղամասում և հնարավորություն կտա զբոսաշրջիկներին, ինչպես նաև՝ թաղամասի բնակիչներին, հասնել, օրինակ, աշխարհի ամենաբարձր շենքին՝ Բուրջ Խալիֆա աշտարակին, աշխարհի ամենամեծ առևտրի կենտրոնին՝ Dubai Mall-ին, մի քանի հյուրանոցների, ռեստորանների, բնակելի շենքերի և The Dubai Fountain պարող շատրվաններին։

Dubai-Trolley

Տրամվայը կարող է տեղափոխել 74 ուղևորի, նրա դիզայնը կատարված է «հին» ոճով, իսկ վագոններում և կայարաններում նախատեսված է օդորակում  ամռան ամիսներին։ Տարվա ավելի հով ամիսներին տրամվայը կշրջի առանց տանիքի։ Emaar զարգացման ընկերության ներկայացուցչի խոսքերով, որը   զբաղվում է The Dubai Trolley համակարգի մշակմամբ, հասարակական տրանսպորտի այս տեսակը հայտնվել է  1880-ական թվականներին արևմտյան երկրներում՝ որպես ժամանակակից տրանսպորտի նոր հայեցակարգ, բայց այժմ այն լայն կիրառում է գտել զբոսաշրջային ոլորտում։

Dubai-Trolley

«The Dubai Trolley տրամվայը կդառնա տրանսպորտի նորարարական և շարժական տեսակ, որը համապատասխանում է զբոսաշրջիկների և Դուբայի բնակիչների պահանջներին»,-նշել է նա։ Տրանսպորտի նոր տեսակի առավելագույն արագությունը 80 կիլոմետր ժամ է, բայց այն կշարժվի 16 կիլոմետր ժամ արագությամբ։

You might also like