Մի քանի ճամփորդական իր, որոնք պետք են տուրիստին (մաս 1)

Փորձը հաճախ ցույց է տալիս, որ ճամփորդության ժամանակ, երբ ուրիշ երկրում ես կամ ծովի ափին, անհրաժեշտ են լինում տարատեսակ մանր աքսեսուարներ, որոնց առկայության դեպքում հանգիստն ավելի կատարյալ կլիներ։ Սովորաբար, ճանապարհ ընկնելուց առաջ, մարդկանց մեծամասնությունը կարևորություն չի տալիս մանրունքներին՝ մտածելով, որ դրանք այնքան էլ անհրաժեշտ չեն լինի ճանապարհորդության ժամանակ, սակայն երբ գալիս է այն պահը, երբ ձեռքիդ մանր իրերի քանակը հասնում է լուրջ քանակի, սկսում ես մտածել, որ վատ չէր լինի ունենալ մի հարմար թղթապանակ կամ մեծ դրամապանակ, որի մեջ հնարավոր կլիներ տեղավորել դրանք և դեռ մի բան էլ ավելի։

Առավել հաճախ ճամփորդության ժամանակ պետք են գալիս այնպիսի իրեր, որոնց մասին առօրյայում երբեք չենք մտածում։ Դրանցից են՝ արդեն վերևում նշված դրամապանակները և թղթապանակները, կոսմետիկայի և այլ մանր իրերի համար նախատեսված պայուսակները, փոքր հեռադիտակը, մեկից ավելի քարտ ընդունող սակայն չափերով փոքր հեռախոսը, սմարտֆոնը՝ GPS-ով կողմնորոշման համար, հարմարավետ ուսապարկը և այլն։

Ներկայացնում ենք դրանցից որոշները, որպեսզի կարողանաք նախօրոք պատվիրել և ամառային արձակուրդներին ունենալ ձեր ձեռքի տակ ճամփորդության մեկնելիս։

⭐ Իրերն օնլայն գնելու կամ մանրամասն ինֆորմացիայի համար սեղմեք պատկերի վրա:

Բազմաֆունկցիոնալ տուրիստական դրամապանակ

Տուրիստական դրամապանակ

– Ո՞րտեղ օգտագործել
– Ամենուրեք։ Այն օգտակար է ցանկացած տեսակի ճամփորդությունների ժամանակ՝ ծովի ափին, նավում, մեքենայով ճամփորդելիս և այլն։

Շարժական փոքր պայուսակ

փոքր տուրիստական պայուսակ

– Ո՞րտեղ օգտագործել
– Ճամփորդության սիրահար կանանց և աղջիկների լավագույն ընկերը, որը պետք կգա ամեն տեղ

Տուրիստական պայուսակ

Տուրիստական պայուսակ

Այսպիսի պայուսակների օգտակարության մասին ներկայացնելն ավելորդ է։ Այն հենց առաջին պահից կսիրվի ձեր կողմից։

5-ը 1-ում պայուսակներ

Տուրիստական պայուսակ 5-ը 1-ում

Այսպիսի պայուսակներից ոչ ոք չի հրաժարվի։

Ճամփորդական փչովի բարձիկ

travel pillow

Լինում են դեպքեր, երբ օդանավում կամ ավտոբուսով ճամփորդելիս ամեն ինչ կտայիր այսպիսի ճամփորդական բարձիկի համար։ Այն հասանելի է, գնե՛ք օնլայն 🙂

Ճամփորդական կողպեք

Տուրիստական կողպեք

Ճամփորդական դրամապանակ

ճանապարհային դրամապանակ

Իսկական տուրիստին վայել բազմաֆունկցիոնալ դրամապանակ։

Տուրիստական USB լիցքավորիչ

Լիցքավորիչ տուրիստական

Տուրիստական USB 3in1 լիցքավորիչ՝ բոլոր սարքերը միաժամանակ լիցքավորելու համար

Արևային լիցքավորիչ

Արևային լիցքավորիչ

Պատկերացրեք՝ ծովափին արևայրուք ընդունելիս դուք լիցքավորում եք ձեր հեռախոսը կամ սմարտֆոնը․․․ Շատ պետքական աքսեսուար, որի օգտակարությունը տարբեր դեպքերում միանշանակ զգացվում է․․․

Բազմաֆունկցիոնալ դանակ

շվեյցարական դանակ

You might also like