Ինտերնետն այսուհետ հասանելի կլինի «Աերոֆլոտի» չվերթներում
Ծառայությունը կլինի վճարովի և ուղևորներին կարժենա 1000 ռուբլի։
ՌԴ ազգային ավիափոխադրողը 81 ինքնաթիռները կհամալրի Wi-Fi-ին միանալու համակարգերով։ Ինքնաթիռները համալրելու տենդերը 3,5 տարով շահել է «Стэк.ком» ընկերությունը։ Ինչպես հայտնում է պետական գնումների կայքը՝ պայմանագրի արժեքը կազմել է 52,6 միլիոն դոլար։
Անլար ինտերնետը հասանելի կլինի Airbus А-320 և А-321 ինքնաթիռներում։ Նշենք, որ Wi-Fi-ով վճարովի ծառայությունը «Աերոֆլոտի» հեռամագիստրալ չվերթներում հասանելի է արդեն վաղուց։