Ինչպես հայտնում է BBC-ն, ամբողջ աշխարհին հայտնի մեքսիկական զբոսաշրջային Ակապուլկո քաղաքի իշխանությունները սեփական քաղաքը սնանկ են ճանաչել և հայտնել են, որ այս տարվա վերջին քաղաքի պարտքը կգերազանցի 160 մլն ԱՄՆ դոլարը:
Քաղաքի իշխանությունները նշում են, որ ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար նրանց անհապաղ ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ, որը ակնկալում են ստանալ Մեքսիկայի դաշնային իշխանություններից:
Ակապուլկոյի ներկայի ղեկավարությունը սնանկության համար մեղավոր է համարում քաղաքի նախորդ իշխանություններին և ստեղծված բարդ հանցածին իրավիճակը: | Աղբյուրը՝ ԹԵՐԹ.am