Աբու Դաբիում սկսվել է ամառային տուրիստական արշավ, որին մասնակցում են տեղական իշխանությունները, Etihad Airways ավիաընկերությունը, 50 հյուրանոցներ և 14 թանգարանային համալիրներ: Անցյալ տարվա «Ամառը Աբու Դաբիում» փառատոնը ամեն օր դեպի Էմիրություններ էր բերում ավելի քան 90 հազար մարդ: 2012 թվականին այն կրկին բացվեց և կտևի հունիսի 21 -ից հուլիսի 19-ը: Միջոցառումներն անցկացվում են Աբու Դաբիի Ազգային ցուցահանդեսային կենտրոնում (ADNEC), իսկ Sport & Games փառատոնը, որը նույնպես ընդգրկված է ընդհանուր ծրագրում, կանցկացվի մի քանի խաղահրապարակներում:
Այս ամառային ակցիան նախատեսված է առաջին հերթին ընտանիքով ճանապարհորդող զբոսաշրջիկների համար. հայտնում է eTurboNews-ը: Մասնավորապես, Etihad Airways ավիաընկերությունը առաջարկում է անվճար չվերթներ երեխաների համար, իսկ ակցիային մասնակից հյուրանոցները կընդունեն նրանց անվճար: Ինչպես նաև, հյուրանոցներում հյուրերը կգտնեն բուկլետներ` տարբեր միջոցառումների բազմաթիվ զեղչերով և ամառային փառատոնի շոուի անվճար տոմս երեխաների համար: Ամառային ակցիային մասնակցում է նաև Յաս (Yas) կղզին. նրա հյուրանոցները և սպա-կենտրոնները հյուրերին կառաջարկեն զգալի զեղչեր: «Ամառը Աբու Դաբիում» փառատոնի միջոցառումը տեղի կունենա կիրակի օրվանից մինչև հինգշաբթի ժամը 15:00-19:00-ը, իսկ ուրբաթ և շաբաթ օրերին` ժամը 14:00-22:00-ը: