Բազմատեսակ պաղպաղակ` Վիեննայի պատմական սրճարանում

Չնայած նրան, որ մայիսին Ավստրիայի մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը արդեն +30ºC է`  Schwedenplatz  սրճարանում տիրում է զովը: Հաստատությունը բացվել է 1932 թվականին և հիմա համարվում է Վիեննայի տեսարժան վայրերից մեկը: Նրա ներկայիս սեփականատերը` Սիլվիո Մոլին-Պրադլը հպարտանում է նրանով, որ սրճարանի ճաշացանկում ընդգրկված է 135 տեսակի պաղպաղակ: 

Սրճարանի տեսականին անընդհատ փոփոխվում է: Այցելուներին առաջարկվում է, մասնավորապես,  մանանեխով, ավոկադոյով, զաֆրանով, կաթնային, այծի պանրով և կակաչով  պաղպաղակ: Հանրաճանաչ է հատկապես յոգուրտե պաղպաղակը. անընդհատ խառնելով` յոգուրիտի մեջ են ավելացնում տարբեր մրգեր և սառեցնում: Դասական տեսակների մեջ առավել պահանջարկ է վայելում ելակի պաղպաղակը: Դիաբետիկների համար պատրաստվում է հատուկ պաղպաղակ` առանց շաքարի և սոյայի:

Հարկ է նշել, որ Վիեննայի մասնագետները այդ պաղպաղակների պատրաստման համար օգտագործում են միայն մաքուր, օրգանական կաթ և տեղական պտուղներ. այս մասին նշվում է քաղաքի մամուլի հաղորդագրությունում:

You might also like