Ամերիկայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը` Ազատության արձանը, զբոսաշրջիկների համար կբացվի հունիսի 4-ին` ԱՄՆ անկախության օրը: Միևնույն ժամանակ, փորձագետների կարծիքով, այցելությունը դեպի հուշարձան վտանգավոր է: Հուշարձանը փակվել էր այն բանից հետո, երբ Նյու Յորքում մոլեգնեց «Սենդի» փոթորիկը, որը խլեց ավելի քան 130 մարդու կյանք և ԱՄՆ տնտեսությանը պատճառեց 60 միլիարդ դոլարի վնաս:
Արձանը չի վնասվել, բայց մանագետները ստիպված էին վերացնել փոթորկի հետևանքները Լիբերթի-այլենդ կղզում, որտեղ էլ գտնվում է Ազատության արձանը: Նախկինում զբոսաշրջիկնեռրին անպայման ստուգում էին մինչև զբոսաշրջային նավակ բարձրանալը. հիշեցնում է Isra.com-ը: Այժմ Մանհեթենի և Նյու Ջերսի նահանգի կառամատույցում նախատեսվում է հանել Լիբերթի- այլենդ գնալ ցանկացողների ստուգումը: Նրանք այդ գործընթացը կանցնեն այն բանից հետո, երբ կբարձրանան կղզի գնացող զբոսաշրջային նավ. գրում է Tass-press.ru-ն:
Այդ պատճառով ոստիկանությունը չի բացառում, որ նավի վրա կարող են հայտնվել պայթուցիկ նյոււթեր և զինամթերք: Ահաբեկիչները կարող են օգտվել քրեական ծրագրերը կանխարգելող անվտանգության համակարգի խափանումից: Նյու Յորքի ոստիկանության հանձնակատար Ռեյմոնդ Քելին (Raymond Kelly) խնդրում է ազգային պարկի գրասենյակին զբոսաշրջիկների անվտանգության հարցը վստահել ոստիկանությանը: