Թուրքիայից 27-ամյա զբոսաշրջուհին եղունգների լաքով գրություն է թողել Ֆլորենցիայի հայտնի Պոնտե Վեկյո կամուրջի վրա, որը գտնվում է Բենվենուտու Չելինիի քանդակի մոտ: Ոստիկանությունը ճիշտ ժամանակին նկատել է օրինախախտին: Աղջիկը իրավապահների ուղեկցությամբ ստիպված է եղել այցելել խանութ, որտեղից ձեռք է բերել լուծիչ. հայտնում է Firenzetoday.it-ը: Այն բանից հետո, երբ զբոսաշրջուհին իր իսկ ձեռքով մաքրել է գրությունը, ստիպված է եղել վճարել նաև 160 եվրո տուգանք:
Պոնտե Վեկյոն կամուրջ է Առնո գետի վրա Ֆլորենցիայում, որը գտնվում է գետի ամենանեղ մասում՝ Ուֆֆիցի պատկերասրահի առջև: Այն քաղաքի ամենահին կամուրջն է: Իտալական մամուլը հիշեցնում է, որ վանդալները մշտապես փորձում են վնասել այս տեսարժան վայրը: Վերջերս դեռահաս գերմանացի զբոսաշրջուհին նույնպես գրություն էր թողել կամուրջի վրա. նրա հայրը ոչ միայն ստիպված եղավ մաքրել այն, այլև՝ վճարեց տուգանք: