Ավստրիայից մի դեռահաս փորձել է մի կտոր գողանալ Կոլիզեյից
Հսկիչները բռնել են դեռահասին։ Նա մեղադրվում է «պետությանը պատկանող մշակութային արժեքների ապօրինի յուրացման մեջ»։
Ավստրիայից մի երիտասարդ, ով էքսկուրսիայի է մեկնել Հռոմ, չնկատելով հսկիչներին, Կոլիզեյից մի կտոր է պոկել և փորձել թաքցնել «թանկարժեք հուշանվերը» ուսապարկում․ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Roma Today-ին։
Ինչպես գրում է The Local պարբերականը՝ դեռևս պարզ չէ, թե ինչ կլինի դեռահասի հետ։ Նախկինում այլ զբոսաշրջիկներ (մեծահասակ) Կոլիզեյը վնասելու համար տուգանվել են մի քանի հազար եվրո։ Բացի այդ, Իտալիայի մշակութային ժառանգությանը կամ լանդշաֆտներին վնաս հասցնելու համար նախատեսված է նաև մինչև հինգ տարի ազատազրկում։