Ամերիկայի լավագույն անվճար տեսարժան վայրերի ցանկը
ՌԻԱ Նովոստին ներկայացրել է տեսարժան վայրեր Ամերիկայում, որոնք կարելի է տեսնել՝ առանց ցենտ անգամ ծախսելու։
Սան Անտոնիոյում XVIII դարի ամրոցը, որտեղ պայքարել են տեխասցիներն ու մեքսիկացիները, հայտնի պարող շատրվաններով Լաս Վեգասի գլխավոր փողոցը, «Ազատության արահետը», որի մոտ խարսխված է «Կոնստիտուցիան»՝ հնագույն առագաստանավ, որը դեռ լողում է․ այս ամենը տեսարժան վայրերի փոքր ցանկն է, որոնք կարելի է տեսնել Ամերիկայում՝ ցենտ անգամ չվճարելով։ Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Բնության սիրահարներին կգրավեն անվճար այգիները՝ Վաշինգտոնի Բուսաբանական այգին, Ճապոնական թեյի այգին, որը Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» այգու մի մասն է կազմում, Կոլորադո Սփինգսի «Աստվածների այգին» և Մինեապոլիսում հսկա քանդակներով «Քանդակային այգին»։
Իսկ Ամերիկայի ամենակոլորիտային շուկան, ամենագեղեցիկ ափագոտին ու այն անվճար տեսարժան վայրերը, որոնց վրա արժե ժամանակ ծախսել, ՌԻԱ Նովոստին խոստանում է ներկայացնել շուտով։