Մի շարք երկրներ պատրաստվում են տոնել Բոբ Մարլիի տարեդարձը (Վիդեո)

Ձմռան վերջին ամիսը Ջամայկայում պաշտոնապես համարվում է Ռեգգիի ազգային ամիս, քանի որ փետրվարի 6-ին է ծնվել այս երաժշտական ուղղության հիմնադիր Բոբ Մարլին:

Bob Marley

Հայտնի երաժշտի ծննդյան տարեդարձի տոնակատարության շրջանակներում նրա հայրենիքում, ավանդաբար, անցկացվում են բազմաթիվ համերգներ և տոնական միջոցառումներ:  2015 թվականի փետրվարի 1-ից 6-ին Նեգրիլ լողափում և Քինգսթոնում կատարողի 70-ամյակի առթիվ հանդես կգան ռեգգի կատարողներ ԱՄՆ-ից, Լատինական Ամերիկայից և Կարիբյան ջրավազանի երկրներից: Տոնակատարությանը կմասնակցեն Բոբ Մարլիի որդիները:


Տոնակատարության շրջանակներում լայնածավալ միջոցառումներ են նախատեսված ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում: Ռաստաֆարի շարժման հիմնադրի պատվին տոնական համերգներ կանցկացվեն նաև իտալական Պադուայում, Վիեննայում, Տորոնտոյում, Մանչեսթերում և, իհարկե, Ամստերդամում:

You might also like