Սեպտեմբերի 6-ից 8-ը Ֆինլանդիայի Կոտկա քաղաքում տեղի կունենա ավանդական «Նորաձևության և մշակույթի գիշեր» (Fashion Night & Culture): Այս միջոցառումը, որ մեկ տարի չէ, որ անցկացվում է, այնքան հայտնի է, որ որոշվել է այս տարվա ծրագիրը կազմել երեք օրվա համար:
Fashion Night & Culture փառատոնը նվիրված է նորաձևությանը, արվեստին և սպորտին. հայտնում է Fontanka.fi-ն: Հյուրերին սպասվում է բազմազան ծրագիր՝ կինոցուցադրություններ, ցուցահանդեսներ, համերգներ, մրցույթներ և զեղչեր: Խանութներում կանցկացվեն աշնանային հագուստի հավաքածուների ցուցադրություններ, ինտերիերի ոճի և դիզայնի վարպետության դասեր:
Առաջին անգամ տոնը կգրավի ամբողջ քաղաքը. ոչ միայն նրա կենտրոնական հատվածը, այլև՝ Prisma Sutela և խոշոր առևտրային կենտրոնները, ինչպես նաև՝ Կարհուլա թաղամասը: Միջոցառմանը կմասնակցեն 100 ընկերություն: Առաջին օրը փառատոնը կգործի 14:00-ից, սեպտեմբերի 8-ին՝ 10:00-ից, իսկ կիրակի՝ սեպտեմբերի 9-ին՝ 13:00-ից: Ծրագիրը կշարունակվի մինչև ուշ գիշեր: