Զբաղված ճապոնացիների համար ճանապարհորդության նոր տեսակ է առաջարկել Unagi Travel տուրիստական գործակալությունը, որը ստեղծել է Սոնոե Ադզուման: Ընդամենը 35-55 դոլարով, կախված ճանապարհորդությունից, յուրաքանչյուր ոք կարող է ճանապարհորդության ուղարկել իր… փափուկ խաղալիքին:
Ըստ հեղինակի` նախագծի թիրախային խումբը այն զբոսաշրջիկներն են, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարող մեկնել ճանապարհորդության: Ինչպես հայտնում է Japan Daily Press-ը` ներկայումս փափուկ «զբոսաշրջիկներին» առաջարկվում է ճանապարհորդության երեք տեսակ` սպա տուր տաք աղբյուրներով` 55 դոլարով, ճանաչողական տուր Տոկիոյով` 45 դոլարով, և «տուր-հանելուկ»` 35 դոլարով, որի ժամանակ մինչև վերջին պահը չես իմանում, թե որն է նպատակակետը:
Ընդ որում` խաղալիքների տերերը կարող են հետևել իրենց սիրելիի «կյանքին» և ճանապարհորդությանը ինտերնետ կայքում և ստանալ նկարներ ճանապարհորդությունից: Գաղափարի հեղինակը կարծում է, որ դա կօգնի տերերին զգալ իրենց այդ ճանապարհորդության մասնակից: