iPhone-ի և iPad-ի նոր ծրագիրը կօգնի հաղթահարել լեզվական արգելքը

iPhone  սմարթֆոնների և iPad պլանշետների սեփականատերերը կարող են այդ սարքերը օգտագործել, որպեսզի շփվեն այն երկրի  տեղաբնակների հետ, որի լեզվին չեն տիրապետում: Դրա համար անրհաժեշտ է ակտիվացնել նոր ծրագիրը, որը ցուցադրում է այն, ինչ անհրաժեշտ է հայտնել զրուցակցին:  Image It  հավելվածը ոչ բառարան է, ոչ թարգմանիչ:

Որոնման դաշտում գրելով անհրաժեշտ բառը՝ այն ցուցադրվում է նկարի ձևով: Ծրագիրը պարունակում է 450  նկար, որոնք արտացոլում են ճանապարհորդությունների ընթացքում հաճախ օգտագործվող բառերը այնպիսի  կատեգորիաներում, ինչպիսիք են՝ սնունդը, տրանսպորտը, բնակությունը կամ առողջական վիճակը: Հավելվածի արժեքը, որը տարածվում է  iTunes-ով, կազմում է $0.99 դոլար:

You might also like