Իտալիան իդեալական հանգստի վայր է քաղցրասերների համար․ բոլորին հայտնի են իտալական քաղցրավենիքները, ինչպիսիք են՝ տերամիսուն, պանա կոտան և ջելատոն։ Սակայն իտալացիների սիրելի քաղցրավենիքներից մեկը թխվածքաբլիթն է, որին էլ նրանք թանգարան են նվիրել։
Անտոնիո Մատտեին, որը երկրում ամենահին թխվածքաբլիթ արտադրողներից մեկն է, թանգարան է բացում Ֆլորենցիայում։ Այն նվիրված կլինի Տոսկանայում կուլտային վայր դարձած հրուշակարանի 160-ամյակին։ Piccolo Museo Bottega անունով թանգարանը կպատմի իր այցելուներին այնպիսի թխվածքաբլիթների ստեղծման պատմությունը, ինչպիսիք են՝ բիսկոտտին և կանտուչչին։ Հյուրերը կարող են ծանոթանալ դրանց պատրաստման գաղտնիքներին և մասնակցել հյուրասիրությանը։