Ավստրիայում կբացվի թանագարան՝ նվիրված Ջեյմս Բոնդին
Թանգարանի պաշտոնական բացումը տեղի կունենա 2018 թվականի հուլիսի 12-ին։
Վերջին 50 տարում սըր Ջեյմս Բոնդը դարձել է ամենապոպուլյար կերպարը կինոմատոգրաֆիայի պատմության մեջ։ Եվ, անկասկած, այդ տպավորիչ հատուկ գործակալը արժանի է սեփական թանգարանն ունել, որի բացումը տեղի կունենա Ավստրիայում այս ամռանը։
007 ELEMENTS անունը կրող նախագիծը տեղ կգտնի Գայսլահկոգել լեռան գագաթին։ 3040 մետր բարձրության վրա գտնվող թանգարանը հիշեցնում է բազմաթիվ չարագործներից մեկի գլուխը, որոնց դեմ պայքարել է 007 գործակալը։ Նրա անհավանական բարձրտեխնոլոգիական դիզայնը մշակվել է Optimist Inc․ արտ ստուդիայի կողմից՝ բեմադրող նկարիչ Նիլ Քելլոուի հետ համատեղ, ով մասնակցել է «Կազինո Ռոյալ», «Գթասրտության քվանտ», «Գործակալ 007: Կոորդինատները «Սքայֆոլ» և «007․ Սպեկտր» ֆիլմերի ստեղծման գործընթացին։
1300 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով մի քանի սրահից բաղկացած թանգարան այցելելով՝ զբոսաշրջիկները կարող են ոչ միայն ծանոթանալ այդ վառ կերպարի ստեղծման պատմությանը, այլև՝ զգալ իրենց գաղտնի գործակալ և մասնակցել ինտերակտիվ զվարճանքներին։