Վենետիկյան շքեղ հյուրանոցը կառաջարկի հյուրերին համարներ 1958 թվականի գներով
Շքեղ հինգաստղանի հյուրանոցում 4 եվրոյով կարող են բնակվել առաջինը ամրագրում արած հինգ հաջողակները։
Այս գարնանը հինգաստղանի Belmond Hotel Cipriani հյուրանոցը, որը Վենետիկի ամենաշքեղ հյուրանոցներից մեկն է, նշում է իր 60-ամյակը։ 2018 թվականի մայիսի 26-ին՝ հոբելյանի օրը, հյուրերը կարող են գիշերել համարում 1958 թվականի գներով։
Ակցիայի պայմաններով՝ դրա համար անհրաժեշտ է ամրագրել երեք գիշեր հյուրանոցում, այդ թվում՝ մայիսի 26-ը, և երեք օրը հյուրանոցում կարժենա 8 հազար իտալական լիր (այժմ դա չորս եվրոյից քիչ է)․ հենց այդքան է արժեցել համարը Belmond Hotel Cipriani-ում 60 տարի առաջ։ Հյուրանոցի կայքում ամրագրումը կմեկնարկի ապրիլի 16-ին ընդամենը չորս ժամով՝ 10:00-ից 14:00-ը, և «երջանիկ» գին կստանան առաջին հինգ հյուրերը․ գրում է «Իտալիան ռուսերեն» պորտալը։
Belmond Hotel Cipriani-ն, որը գտնվում է Ջուդեկկա կղզում (Giudecca)՝ Սան Մարկո հրապարակի դիմաց, սիրված է համաշխարհային աստղերի կողմից։ Հոբելյանական սեզոնին հյուրանոցը հյուրերին կառաջարկի շրջել պատմական զբոսանավով, ճաշել այգում, ռոմանտիկ նախաճաշ Կոնտարինի դել Բովոլո (Contarini del Bovolo) պալատի հայտնի աստիճանների վրա, երաժշտական երեկոներ և այլն։ Belmond Hotel Cipriani-ում բնակվելու արժեքը օրական սկսվում է 650 եվրոյից։