Հայտնի են 10 լավագույն համեմունքների շուկաները աշխարհում

Lonely Planet հրատարակչությունը, որը մասնագիտացած է ուղեցույցների թողարկմամբ, ընտրել է աշխարհի  10 լավագույն համեմունքների շուկաները։ Այդ մասին հաղորդում է Lenta-ն։

Առաջինը ցանկում, որը հորիզոնականների բաժանված չէ, հայտնվել է Մարաքեշի (Մարոկկո) Rahba Kedima հրապարակը։ Այստեղ կարելի է ձեռք բերել մսի և ձկան պատրաստման համար համեմունքների խառնուրդներ։ Զբոսաշրջիկները նաև կարող են հարմար գնով գնել  անիսոն, մշկընկույզ և դարչին:

Ցանկում հայտնվել է նաև Հանոյի (Վիետնամի մայրաքաղաք) Լոնգբեն շրջանի շուկան։ Հրատարակչության խմբագիրները խորհուրդ են տալիս այնտեղ գնալ վաղ առավոտյան՝ ժամը չորսին, որպեսզի հասցնել թարմ անանուխի, դարչինի, համեմի և կոճապղպեղի մեծածախ վաճառքին։

Զբոսաշրջիկներին նաև խորհուրդ է տրվում այցելել Իրանի Թեհրանի շուկան, որն աշխարհի խոշորագույն փակ շուկան է համարվում։ Այցելուները այստեղ կարող են ձեռք բերել համեմունքներ ինչպես կիլոգրամով, այնպես էլ՝ տուփերով փաթեթավորված։ Ճանապարհորդների համար հատկապես  ձեռնտու կլինի զաֆրանի գնումը, որն Իրանում ավելի մատչելի է, քան արևմտյան երկրներում։

Ցանկում են հայտնվել նաև Օահակա (Մեքսիկա), Դելի (Հնդկաստան), Զանզիբար (Տանզանիա), Դուբայ, Ստամբուլ, Երուսաղեմ և Մոմբաս (Քենիա) քաղաքների շուկաները։

 

You might also like