Հետաքրքիր փաստեր կռուիզային հանգստի մասին

Մեր օրերում ծովային և գետային կռուիզները մեծ ժողովրդականություն են վայելում աշխարհի զբոսաշրջիկների շրջանում։ Ժամանակները, երբ հանգստի այս տեսակը միայն հարուստների համար էր և նավում բնակության պայմանները այնքան էլ իդեալական չէին, մնացել են հեռվում։ Ժամանակակից զբոսաշրջիկներին առաջարկվում է հարմարավետ նավերով  ճանապարհորդության զանազան տարբերակներ՝ ցանկացած բյուջեի և ճաշակի համար։

Հաշվի առնելով տուրիզմի այս տեսակի պոպուլյարությունը՝ բրիտանական Telegraph պարբերականը կիսվել է իր ընթերցողների հետ կռուիզային նավերի մասին հետաքրքիր փաստերով, որոնք հայտնի են քչերին։

Կռուիզ

1. Կռուիզային նավերը մեծ ազդեցություն ունեն շրջակա միջավայրի աղտոտման  վրա։
2. Շատ կռուիզային նավերում կան դիահերձարաններ։
3. Նույնիսկ  XXI-րդ դարում նավի անձնակազմի անդամները ունեն հատուկ վարքագծի ցուցումներ ծովահենների հարձակման դեպքում։
4. Աշխարհում առաջին կռուիզային նավերը տեղափոխում էին նաև կենդանի կովեր հաճախորդներին թարմ կաթ ապահովելու համար։
5. Որոշ մարդիկ մշտապես բնակվում են կռուիզային նավերում, քանի որ դա ավելի մատչելի է, քան ստանդարտ բնակարանի վարձավճարը։
6. Նույնիսկ աշխարհի խոշորագույն կռուիզային ընկերությունները նավի սպասարկող անձնակազմին շատ քիչ են վճարում՝ հույսը դնելով թեյավճարների վրա։
7. Հարկերի վճարման հարցում խնայողություններ անելու և անձնակազմին քիչ վճարելու համար ընկերությունների մեծ մասը գրանցված են «երրորդ աշխարհի» երկրներում։
8. Ամեն տարի շուրջ  20  մարդ ընկնում է նավից, նրանցից մի քանիսին է միայն հաջողվում ողջ մնալ։

You might also like