Բրազիլիան ճանաչվել է ամեենահարուստ բնությամբ երկիրը։ Այդ մասին հաղորդում է Travel and Tourism Competitiveness Report ամենամյա հետազոտությունը, որը հրապարակվել է Համաշխարհային տնտեսագիտական ֆորումի կայքում։
Վարկանիշային աղյուսակը կազմելու համար կազմակերպության 13 մասնագետ համեմատել է աշխարհի 136 երկիր այնպիսի պարամետրերով, ինչպիսիք են՝ կենդանիների և բույսերի տեսակների, արգելանոցների քանակությունը, բնապահպանական շրջանները, ինչպես նաև՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները։
Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մեքսիկան, երրորդը՝ Կոստա Ռիկան։ Տասնյակում հայտնվել են նաև Պերուն, Չինաստանը, Ավստրալիան, Թայլանդը, Տանզանիան, Իսպանիան և ԱՄՆ-ն։