Բոլիվիայի Ալտիպլանո անապատային հարթավայրի հարավում` ծովի մակերևույթից 3650 մետր բարձրության վրա է գտնվում չորացած աղի լիճը` Սալար դե Յունին (Salar de Uyuni): Տարածքը 10 582 կմ ² է: Սա աշխարհի ամենամեծ աղուտն է: Անձրևային սեզոնին այն ծածկվում է ջրի բարակ շերտով և վերածվում հսկա հայելու: