Սանտեխնիկներով լի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան անսարք զուգարանի պատճառով

Ինքնաթիռում 60-70 ջրմուղագործ մեկնել է գործուղման։

Norwegian ընկերության ինքնաթիռը ստիպված է եղել ընդհատել թռիչքը և վերադառնալ մեկնման վայր՝ Օսլո, զուգարանի անսարքության պատճառով։ Այդ մասին գրում է Dagbladet-ը։

Զավեշտն այն է, որ ինքնաթիռում գտնվել են Rørkjøp ընկերության  60-70 ջրմուղագործները, որոնք գործուղման են մեկնել Մյունխեն։

Ւնքնաթիռի զուգարան

Ընկերության գործադիր տնօրեն Ֆրանկ Օլսենը պարբերականին պատմել է, որ իրենց աշխատակիցները դեմ չեն եղել ինքնուրույն վերանորոգել զուգարանակոնքը, բայց դրա համար անհրաժեշտ կլիներ ուղարկել ջրմուղագործին ինքնաթիռից դուրս, որը գտնվում էր 10 հազար մետր բարձրության վրա։

Թռիչքը պետք է տևեր երկու ժամ։

You might also like