Խորվաթիայում ընթանում է «Դիանա. սիրո պատմություն» ֆիլմի նկարահանումները` նվիրված զոհված բրիտանական արքայադստերը: Ֆիլմում «նկարահանվում են» Խորվաթիայի քաղաքները և հյուրանոցները, ինչը, տեղական իշխանությունների կարծիքով, կապահովի գովազդ և կգրավի զբոսաշրջիկներին դեպի իրենց երկիրը:
Այսպիսով, Imperial և Kvarner հյուրանոցներում են նկարահանվել Դիանային մարդասիրական աշխատանքների համար պարգևատրման կադրերը: Պրելուկում նկարահանվել է պապարացցիների կողմից Լեդի Դիանայի մեքենայի հետապնդման տեսարանը: Ներկայումս նկարահանող խումբը տեղավորվել է Ռովինում, որտեղ կշարունակվեն ֆիլմի նկարահանումները:
Ֆիլմը ներառում է արքայադուստր Դիանայի կյանքի երկու տարին և պատմում է այդ ժամանակաընթացքում նրա ունեցած երկու սիրավեպերի մասին` վիրաբույժ Հասնաթ Խանի և պրոդյուսեր Դոդի ալ Ֆայեդի հետ: Արքայադստեր դերը խաղում է բրիտանացի դերասանուհի Նաոմի Ուոթսը. նշվում է Խորվաթիայի տուրիստական համայնքի ներկայացուցչության մամուլի հաղորդագրությունում: