Արևային լոգանքից անցանկալի հետևանքներ չստանալու համար կարևոր է իմանալ, թե ինչպես պետք է ճիշտ այն ընդունել: Ավելի լավ է արևահարվել 12-ից 18-ը ընկած ժամանակահատվածում: Հենց այս ընթացքում է արևը ավելի առատաձեռն և կուրախացնի ձեր մաշկին բրոնզե երանգով, ոչ թե կարմիր այրվածքներով: Հիշեք արևապաշտպան միջոցների մասին: Արևայրուքի առաջին օրերին ընտրեք SPF30 պաշտպանական ֆունկցիայով քսուկ, իսկ բաց մաշկի համար այն պետք է լինի 40-ից շատ:
Լավագույն կերպով արևայրուքը ստացվում է ակտիվ հանգստի ժամանակ: Օրինակ, կարող եք լողափնյա վոլեյբոլ խաղալ, որի դեպքում, ի դեպ, նաև լինում է հավասար արևայրուք: Չմոռանաք մազերի մասին: Ավելի լավ է դրանք պահեք գլխարկի տակ, այդ կերպ նաև կխուսափեք գերտաքացումից: Արևայրուքից հետո օգտվեք հատուկ լոսյոններից, ոորնք փափկեցնում են մաշկը, սնում այն օգտակար նյութերով և պահպանում արևայրուքը երկար ժամանակ:
Արևի տակ ցանկալի է մնալ օրական 2 ժամից ոչ ավել: Նույնիսկ եթե օգտվում եք արևապաշտպան միջոցներից: Լողից հետո ցանկալի է չորանալ սրբիչով, քանի որ ջրի յուրաքանչյուր կաթիլի մեջ արտացոլվում է արևը և կարող է այրման պատճառ դառնալ: Թարմացրեք արևապաշտպան քսուկը ամեն ժամը մեկ, իսկ քթի, կրծքի և ուսերի հատվածում՝ կես ժամը մեկ: Այս պարզ ցուցումներին հետևելով՝ դուք կունենաք մաշկի նուրբ ոսկեգույն երանգ, և չեք վնասի ձեր առողջությանը: