Բեռլինի պատի շուրջը ցանկապատ կհայտնվի

Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել պահպանել գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Բեռլինի պատը։ Պատի  «անկումից» 25 տարի անց նրա շուրջը պաշտպանիչ ցանկապատ կկանգնեցվի, որը կդանդաղեցնի տեսարժան վայրի փլուզումը։

Բեռլինի պատը ոչ միայն Հին Աշխարհի պատմության այդ ժամանակաշրջանի հուշարձանն է, այլև՝ Բեռլինի ամենահայտնի վայրերից մեկը։ Լրացուցիչ պաշտպանության կարիքն առաջացել է զբոսաշրջիկների մեծ հոսքից, որոնք լուրջ վտանգ են հանդիսանում պատի որոշ հատվածներում արված հիշատակային գրաֆֆիտի համար։

Բացի այդ, շատ այցելուներ փորձում են «զարդարել» Բեռլինի պատը իրենց գրաֆֆիտիով կամ պատից մի հատված տանել իրենց հետ՝ որպես հուշանվեր։

You might also like