Փարիզում բացվել է նոր ռեստորան՝ Le Coq Rico: Ֆրանսիական մայրաքաղաքում հետաքրքիր խոհարարական հաստատությունների պակաս չկա, սակայն նման բան դեռևս չի եղել: Բանն այն է, որ Le Coq Rico-ում պատրաստում են գերազանցապես թռչնային արտադրանք:
Սկսած դասական ֆրանսիական կարտոֆիլի տապակայով հավից, մինչև՝ դեղին ճուտ, հավկիթից, մինչև՝ փորոտիք, նումիդահավից և աղավնիներից, մինչև՝ անտառային թռչուններ. թռչունն այս ռեստորանում ներկայացված է բոլոր տեսականիով և գրեթե բոլոր ուտեստներով. գրում է Travel+Leisure-ը: 12 եվրո արժողությամբ կարելի է վերցնել մեկ ափսե հավի փորոտիք, տերին կամ հավի լյարդով աղցան: 25 եվրոյի դիմաց՝ ֆուա-գրա դեղձով և շերրիի քացախով:
Տաք ուտեստները ավագ խոհարարը առաջարկում է բաժանել 2-ից 4-հոգանոց երկու խմբերի: Իսկ ֆիրմային ճուտը կարժենա 95 եվրո: Ֆերմերային նումիդահավը ֆու-գրայով, լոբիով և բրինձով՝ պատրաստված հավի արգանակով, արժի 90 եվրո: Մյուս տաք ուտեստները ավելի մատչելի են՝ 19-ից 39 եվրո: Բացի այդ, հաստատության մոտ կարելի է գնել գյուղատնտեսական ապրանքներ, այդ թվում՝ հավ: