«Տիտանիկ II» նավը՝ լեգենդար նավի կրկնօրինակը, կիրականացնի առաջին ուղերթը 2018 թվականին։ Այս մասին հայտնել է ավստրալիացի գործարար Քլայվ Պալմերը, ով ֆինանսավորում է կռուիզային նավի շինարարությունը։
Հաղորդվում է, որ «Տիտանիկ II»-ը չի դառնա խորտակված օրիգինալի հարյուրտոկոսանոց կրկնօրինակը։ Նոր նավը ավելի լայն ու երկար կլինի։ Կռուիզային նավը կարող է ընդունել մինչև 2,4 հազար ուղևոր, որոնց տրամադրության տակ կլինեն տարբեր դասերի 840 նավախցիկները։
Նոր «Տիտանիկի» դեբյուտային երթուղին ևս կտարբերվի նախորդինից․ նավը կուղևորվի ոչ թե Սաութհեմպտոնից Նյու Յորք, այլև՝ չինական Ցզյանսուից Դուբայ։
Նոր կռուիզային նավի ղեկավարությունը հայտնել է, որ որոշ հաճախորդներ պատրաստ են վճարել 925 հազար դոլար «Տիտանիկ II»-ի դեբյուտային ուղերթի մասնակիցը դառնալու համար։