2016 թվականի սկզբին կաթոլիկ եկեղեցիկ առաջին անգամ անգլերեն լեզվով հրապարակել է խոհարարական գիրք։ «Վատիկանի խոհարարական գիրքը» պարունակում է վերջին երեք հայրապետների՝ Ֆրանցիսկոսի, Բենեդիկտ XVI-ի և Յոհան Պավել II-ի սիրելի ուտեստների բաղադրատոմսերը։ Գրքի հրատարակումով զբաղվել է Հռոմի Պապի սրբազան պաշտպանության շվեյցարական հետևակային կոհորտան՝ Վատիկանի գաղտնի ծառայության անալոգը։ Գրքի հեղինակը ավագ խոհարար Դեյվիդ Գեյսերն է, ով ևս շվեյցարական գվարդիայի կազմում է։ «Վատիկանի խոհարարական գիրքը» պարունակում է 500 բաղադրատոմս, սկսած՝ ամենապարզերից, մինչև՝ տոնականները, ինչպես նաև՝ Վատիկանի խոհանոցների և ճաշասրահների բացառիկ լուսանկարներ։ Իտալական ավանդական ուտեստներից բացի գրքում առկա են նաև ուտեստներ Արգենտինայից, Բավարիայից և Լեհաստանից՝ 3 քահանայապետերի ծննդավայրերից։