Մադրիդյան մետրոն առաջարկում է իր հուշանվերները

Մադրիդի մետրոն սկսել է իր ֆիրմային հուշանվերային արտադրանքի վաճառքը, որպեսզի զբոսաշրջիկները հիշեն ոչ միայն քաղաքը, այլև նրա մետրոն:Sol  կայարանում բացվել է նոր տեղեկատվական  կենտրոն, որտեղ ոչ միայն տրամարդրում են անհրաժեշտ տեղեկատվություն, այլև առաջարկում են գնել այնպիսի հուշանվերներ, ինչպիսիք են` գրիչներ, ժամացույցներ, գունավոր մատիտներ, հեռադիտակներ, անձրևանոցներ,  բաժակներ, գլխարկներ, զարդեր և այլն:  Յուրաքանչյուր իրի  վրա ամրացված է  մայրաքաղաքային մետրոյի լոգոտիպը` կապույտ Metro գրությունը կարմիր հորիզոնական շեղանկյան վրա: Բացի այդ, որոշ ապրանքների վրա պատկերված է Իսիդրո ենոտը, որը դարձել է Մադրիդի մետրոյի թալիսմանը: Զբոսաշրջիկները նաև կարող են գնել փափուկ Իսիդրո խաղալիքներ:

You might also like