Գերմանիա. Համբուրգում տեղաբնիկները զբոսաշրջիկներին կծանոթացնեն իրենց քաղաքին

Համբուրգում զարգանում է նոր զբոսաշրջային City-Greets ծառայությունը: Այդ ծառայության էությունը կայանում է նրանում, որ զբոսաշրջիկը կարող է էքսկուրսիա պատվիրել ոչ թե պրոֆեսիոնալ գիդի օգնությամբ, այլ սովորական տեղաբնիկի, որն էլ զբոսաշրջիկին կծանոթացնի քաղաքում իր սիրելի, նախընտրելի վայրերի հետ: Քաղաքի բնակիչ  կամավորները  հյուրերին կներկայացնեն  իրենց սիրելի տեսարժան վայրերը` ավանդական վայրերի փոխարեն, այնպես որ զբոսաշրջիկները կկարողանան տեսնել քաղաքը տեղաբնիկի սուբյեկտիվ տեսանկյունից:

Ներկայումս Համբուրգում կամավորների թիվը կազմում է 30-ը, որոնցից յուրաքանչյուրը պատրաստում և մշակում է զբոսաշրջիկների համար կազմվող իրենց սեփական երթուղիները: Հաճախ նրանք տարիքով բնակիչներն են, որոնք գիտեն Համբուրգը և հաճույքով զբոսաշրջիկներին կծանոթացնեն իրենց սիրելի վայրերի հետ` չմոռանալով պատմել քաղաքի մասին լեգենդները և հետաքրքիր փաստերը: Օրինակ, քչերը գիտեն, որ համբուրգյան Սիրիխշտրասսեն  Եվրոպայի միակ փողոցն է, որտեղով մինչև կեսօր բոլորը գնում են քաղաքի կենտրոնի ուղղությամբ, իսկ կեսօրից հետո հակառակը:

You might also like