Իսպանական Կոլմենար քաղաքը (Colmenar, Մադրիդից 400 կմ հարավ), ինչպես երևում է անվանումից (իսպաներենից թարգմանաբար նշանակում է «փեթակ»), ունի մեղվաբուծության հնագույն ավանդույթներ: Եվ տեղացի մեղվապահները նախաձեռնել են Մեղրի թանգարան ստեղծելու գաղափարը, որը կպատմի հումքի մասին և նրա ստեղծման ողջ պատմությունը: Դա ամենամաքուր և արժեքավոր բնության պարգևն է, որի մասին նշված է Աստվածաշնչում, ինչպես նաև` 2000 տարվա հնության կատարյալ վիճակի մեղրի տարաներ են հայտնաբերվել եգիպտական դամբարաններում:
Իսկ այդ անդալուզյան տարածաշրջանում, որը գտնվում է Մալագայի և Անտեկերիի մեջտեղում, պահպանվել են նախապատմական քարանձավային նկարներ, որոնց վրա պատկերված է մեղրի օգտագործման գործընթացը: Մեղրի թանգարանը գտնվում է պատմական շենքում, որը պատկանում է Ֆերմերների միությանը և վերանորոգվել է ժամանակակից ինտերակտիվ ցուցադրությունների համար: Հավաքածուն իր մեջ ներառում է XVIII դարի մեղվաբուծության գործիքներ և գրքեր: Տարբեր դարաշրջանների գործիքները կծանոթացնեն այցելուներին մեղրի արտադրության տեխնոլոգիային: Թանգարանը բաց է երեքշաբթիից մինչև կիրակի ժամը 10:00-ից մինչև 18:00-ն: