Նոր ջրային բլուրներ` ամերիկյան ժամանցի այգիներում

Սանտա Կլաուս քաղաքի (Santa Claus, Ինդիանա նահանգ) Holiday World ժամանցի այգում կստեղծվի աշխարհի ամենաերկար ջրային բլուրը: Mammoth-ը  տեղեկայված է այգու Splashin’ Safari գոտում և կազմված է 7 «բլուրներից» և բազում ոլորաններից: Երկարությունը 537  մետր է, բարձրությունը`  21 մետր: Այն ունի հատուկ նստատեղեր` ամրացված փչած փուչիկներին: Որոշ պահերին մեծ արագության սիրահարները կարող են զգալ իրենց անկշիռ.հայտնում է  MSNBC-ն:

2012 թվականի ամառը առհասարակ հարուստ կլինի  նոր ջրային զվարճանքներով: Օրինակ, Դենվերի Water World ակվապարկում (Կոլորադո նահանգ) կհայտվի Mile High Flyer բլուրը: Այն Mammoth-ից փոքր կլինի, բայց պակաս տպավորիչ չէ. հինգ բլուր, բազում ոլորաններ, առավելագույն արագությունը`30 կմ/ժ:

Ջեքսոնի  (Jackson, Նյու Ջերսի)  Six Flags Hurricane Harbor այգին նույնպես ունի նորույթ` King Cobra բլուրը:  50 կմ/ժ արագությամբ սահքը թույլ է տալիս զգալ քեզ հսկա սողունի մարմնի վրա:  Այնուհետև հայտնվում ես փոքր թեքության վրա,  7  մետր բարձրության և 50 աստիճան անկյան տակ, որից հետո ընկնում ես լողավազանի մեջ` շրջանցելով կոբրայի ատամները:

You might also like