Սեպտեմբերի 17-ին և 18-ին Չեխիայի մայրաքաղաքում տեղի կունենա Սննդի շքերթ, որին մասնակցելու են քաղաքի ամենահայտնի ավագ-խոհարարները և լավագույն ռեստորանները: Զբոսաշրջիկների համար այս փառատոնը մեծ հնարավորություն է տալիս համտեսելու յուրօրինակ ուտեստները, նրբահամ խորտիկներ և ըմպելիքները, այդ թվում չեխական գարեջուրը, որը կներկայանա իր բազմաթիվ տեսականիով:
Սննդի շքերթի շրջանակներում նաև կանցկացվի ժամանցային ծրագիր, հայտնում է «Չեխիայի նորությունները»: Դրանք, մասնավորապես, խոհարարական շոու ծրագրեր են` բարմենների մրցույթ, սեմինարներ, խոհարարական դասընթացներ, սոմելեների կուրսեր կամ սուրճի պատրաստման դասընթացներ: Հատուկ միջոցառումներ են անցկացվելու նաև երեխաների համար:
Բացի դրանից, iLoveCz.ru-ի տվյալներով, սեպտեմբերի 17-ին Սուրբ Վացլավայի խաղողագործների տարածքում` Պրահայի ամրոցում, կսկսվի մասշտաբային խաղող հավաքելու տոնը, որը կտևի մինչև սեպտեմբերի 25-ը: Այնտեղ կբացվի ազգային փառատոնը, վրանները կլինեն «երիտասարդ գինիով» և չեխական ազգային ուտելիքներով լի :