Սթոքհոլմի զբոսաշրջիկներին առաջարկում են զբոսանք տանիքին

Սթոքհոլմում զբոսաշրջիկներին առաջարկում են զբոսնել տանիքում և  իրենց զգալ մանկության ամենասիրելի`  Աստրիդ Լինդգրենի «Փոքրիկը և Կարլսոնը» գրքի հերոսների պես:  Տանիքով զբոսանքը  թույլ է տալիս տեսնել Շվեդիայի մայրաքաղաքը բոլորովին այլ ռակուրսից:

Էքսկուսիայի երթուղին, որը կազմակերպել է  Upplev Mer ընկերությունը, սկսվում է հին խորհրդարանի տանիքից. գրում է nilsenclub.ru-ն: Էքսկուսիայի մասնակիցների համար ապահովված են ոչ միայն ադրենալինի բարձր մակարդակը և քաղաքի լավագույն պանորամաները,  այլև մասնագետ գիդի անգլերենով շատ հետաքրքիր պատմությունը:

Էքսկուրսիայի տևողությունը 80 րոպե է, մասնակցության գինը`  525  կրոն (58 եվրո):   Մինչև էքսկուսիայի մեկնարկը զբոսաշրջիկներին ամրացնում են հատուկ տեխնիկա և մանրամասն ներկայացնում  անվտանգության կանոնները:

 

You might also like