Google Earth-ում կլինեն 3D քաղաքներ

ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Google ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են առաջիկայում սպասվող նորարարությունների մասին:

Մասնավորապես` Google Earth ծրագրում Android և iOS օպերացիոն համակարգերի համար կստեղծվեն քաղաքների եռաչափ (3D) պատկերներ. տեղեկացնում է CNET-ը:

Քաղաքները կլուսանկարվեն հատուկ ինքնաթիռների միջոցով: Նշվում է, որ եռաչափ պատկերները դիտելիս տպավորություն կստեղծվի, թե դիտողը թռչում է քաղաքի վրայով:

Google-ն առայժմ չի նշել, թե որ քաղաքները կլինեն եռաչափ տարբերակով, սակայն ասվում է, որ մինչ տարվա վերջ Google Earth-ը կներառի բնակավայրեր, որոնց բնակչության ընդհանուր թիվը կկազմի 300 միլիոն: / Yerkir.am

You might also like