Նոր հյուրանոց է բացվել Կանարյան կղզիներում

Իսպանական Գրան Կանարիա կղզում բացվել է նոր Radisson Blu Resort հյուրանոց: Սա Rezidor  հյուրանոցային ցանցի առաջին սեփականությունն է Las Palmas օդանավակայանից 45 կիլոմետր հեռավորության վրա գտնվող կղզում: Հյուրանոցը հյուրերին առաջարկում է 189 համար` ձևավորված ժամանակակից ոճով. դրանք բոլորն ունեն պատշգամբներ, հարթ մարմարե հատակ, ոճային կահույք և անկողնու շքեղ պարագաներ: Պատուհաններից բացվում է տեսարան դեպի Ատլանտյան օվկիանոսը. գրում է Hoteldeluxes.com-ը:
Gran Canaria-ի Radisson Blu Resort  հյուրանոցի տարածքում տեղակայված է նաև ռեստորան, բար, հանգստի գոտի, ֆիտնես և սպա կենտրոն, մանկական ակումբ, հուշանվերների խանութ, բուտիկ և սուպերմարկետ: Ինչպես նաև` այստեղ կա լողավազան ծովային մաքուր ջրով, թենիսի կորտեր, վոլեյբոլի խաղահրապարակ: Գիտաժողովների և գործնական հանդիպումների համար նախատեսված է վեց կոնֆերանս-սրահ: Նոր համալիրում մեկօրյա բնակության վճարը կազմում է  203 եվրո երկտեղանի համարի համար` ներառյալ նախաճաշը:

You might also like