Լոնդոնում կգործարկվի դիսկոտեկ խուլերի համար

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում կգործարկվի դիսկոտեկ խուլերի և թույլ լսողությամբ մարդկանց համար: Այնտեղ նույնպես կհնչի երաժշտություն, այցելուները կպարեն, իսկ խմիչքը գետի պես կհոսի: Իսկ  Sencity-ի գլխավոր առանձնահատկությունը կլինի «մուլտիզգայունությունը»: Այլ խոսքերով ասած` ակումբում կաշխատեն ոչ միայն լսողության, այլև տեսողության և հոտառության զգայարանները:

Մասնավորապես` պարահրապարակը պատրաստված է այնպես, որ նրա վրա կարելի է զգալ հնչող երաժշտության ռիթմը: Sencity-ում լայնորեն կիրառվում են լազերային և վիդեո համակարգերը: Այնտեղ ելույթ են ունենում արտահայտիչ պարողներ և ռեպերներ, որոնք կարդում են իրենց ռեպերը հատուկ, խուլերի լեզվով: Ի վերջո` երաժշտության բնույթը փոխանցում են նաև հատուկ հրավիրված «արոմատիկ դիջեյները»:

Sencity-ն աշխարհով շրջում է 2003 թվականից, իսկ հոկտեմբերին այն կլինի նաև Լոնդոնում: Սպասվում է, որ O2 Arena-ի բացմանը ներկա  կլինի հազար հինգ հարյուր մարդ:

You might also like