Բուլղարիան ևս դարձավ No Smoking երկիր

Բուլղարիայի հասարակական վայրերում այսուհետ ծխել չի թույլատրվում. արգելքն արդեն ուժի մեջ է:

Հասարակական վայրերում ծխելու արգելք փորձել են ներմուծել մի քան տարի շարունակ, սակայն փաստաթուղթը հավանության է արժանացել միայն այս տարվա մայիսին: Փաստաթղթի օգտին քվեարկել է 90 պատգամավոր, 9 դեմ են եղել, իսկ 8-ը ձեռնպահ են մնացել: Այս մասին տեղեկացնում է Rosbalt.ru-ն:

Օրենքի ընդունման դեմ են հանդես եկել ռեստորանների ու բարերի սեփականատերերը, որոնք հաստատել են, որ արգելքը բացասաբար կազդի իրենց եկամուտների վրա: Բացասական փորձառության օրինակ է 6 ամիս առաջ Բուլղարիայում ընդունված օրենքը, որը նախատեսում էր ռեստորաններում ծխողների ու չծխողների սրահների առանձնացում: Սեփականատերերը հաստատում են, որ սրահների մեկուսացման վրա իրենց արած ներդրումների գումարները դեռևս չեն փակվել:

Ծխելու համար հատուկ տեղ է առանձնացված օդանավակայաններում, սակայն նավահանգիստներում, ավտոկայաններնում ու երկաթուղային կայարաններում նման վայրեր չկան:

Տուրիստական շուկայի ներկայացուցիչները վստահ են, որ հասարակական վայրերում ծխելու արգելքը չի անդրադառնա դեպի Բուլղարիա  զբոսաշրջիկների հոսքի վրա, քանի որ նման սահմանափակումներ արդեն ներմուծվել են բազմաթիվ եվրոպական երկրներում, և այնտեղ զբոսաշրջիկների թվի անկում չի գրանցվել: / 1in.am

You might also like